Արշակ Սադոյան
© Sputnik
Առնվազն 1993-94թթ.–ից Հայաստանի իշխանությունը կտրված է եղել ժողովրդից։ Sputnik Արմենիային ասել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը:
«Երկար տարիներ Հայաստանում արդար ընտրություններ չէին լինում։ Իշխանությունը ձևավորվում էր կա՛մ կեղծված ընտրությունների, կա՛մ պալատական հեղաշրջումների միջոցով, և աստիճանաբար կոռուպցիոն ալիքը լայն ծավալներ էր ստանում։ Կոռուպցիան հասել էր այն աստիճանի, որ անհրաժեշտ էին իսկապես արմատական բարեփոխումներ»,– ասել է Սադոյանը։
Ստեղծված պայմաններում տեղի ունեցած հեղափոխությունը Սադոյանի համար անսպասելի էր։ Իսկ իշխանության եկած նոր դեմքերը կիրականացնեն ժողովրդի սպասելիքը, եթե չգնան նախկինների ճանապարհով։