Փաշինյանի կառավարությունը բանակցություններ է վարում արտասահմանյան 10 նոր ներդրողի հետ

Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեցողներն առայժմ հայեր են, բայց հետքրքրություն են դրսևորել նաև ոչ հայերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Կառավարությունը բանակցություններ է վարում 10 նոր ներդրողի հետ։ Sputnik Արմենային այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Փաշինյանի դժվար ուղին. ինչպես հաղթահարել կոռուպցիան՝ չվնասելով տնտեսությանը

Այդ ներդրողները կոնկրետ նախագծեր են ներկայացրել` հանքային ջրերի շշալցում, միրգ-բանջարեղենի վերամշակում և այլն։

«Կոնկրետ նախագծերն առայժմ տասն են, բոլորը ներկայացրել են արտասահմանում բնակվող հայերը։ Բայց ներդրումներ անելու ցանկություն ունեն նաև ռուսները, եվրոպացիները, ամերիկացիները։ Հուսով ենք` նրանք դրական որոշում կկայացնեն»,- ասաց Մինասյանը։

Նախարարությունն ուզում է ներդրողներին պաշտպանության նոր միջոց առաջարկել` միջազգային արբիտրաժ, որի իրավասության մասին օրինագիծը պատրաստ կլինի առաջիկայում, իսկ առայժմ բանակցություններ են ընթանում միջազգային գործընկերների հետ։ Գլխավոր նպատակն այն է, որ գործարարները վստահ լինեն` Հայաստանում իրենց գործը չի ձախողվի ոչ տնտեսական պատճառներով։