ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի նորեկը` Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, երկրպագուներին ուրախացրել է կոլուբիական գեղեցիկ պարով` ապացուցելով այն, ինչն ապացուցելու կարիք չունի՝ սևամորթների մոտ պլաստիկությունն արյան մեջ է։
Պարող ֆուտբոլիստի տեսանյութը Instagram–ում հրապարակել է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։
22–ամյա Ժոաոն խաղում է Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբում` պաշտպանի դիրքերում։ Ինչպես պարզվել է, նրա տաղանդը չի սահմանափակվում ֆուտբոլային վարպետությամբ։ Նա իսկապես լավ է պարում։
Հիշեցնենք, որ 22–ամյա ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ երկրորդ սևամորթը։
Իհարկե, շատերին հետաքրքրում է, թե տղայի անվան մեջ որտեղից է հայտնվել յուրաքանչյուր հային հոգեհարազատ «Արարատը»։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրա մորական տատը հայ է եղել։