Ի՞նչ է հյուրասիրել Արմեն Սարգսյանը լեգենդար Էլթոն Ջոնին. լուսանկար

Հայաստանի նախագահի նստավայրում Էլթոն Ջոնի դիմաց դրել են մեծ ափսեներ` տարբեր ուտելիքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ, փոփ ինդուստրիայի լեգենդ Էլթոն Ջոնը Instagram–ի իր էջում հրապարակել է լուսանկար Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մոտ նման ջերմ ընդունելության արժանանալը։ Այս հիանալի երկրում տեղի են ունենում բազմաթիվ սքանչելի, ոգեշնչող փոփոխություններ։ Շնորհակալություն նրանց, ում շնորհիվ ես և Դևիդը մեզ այդքան ցանկալի հյուրեր ենք զգացել», – լուսանկարի տակ գրել է երգիչը։

 

Լուսանկարում երևում է, որ Էլթոն Ջոնի դիմաց դրված է սև ու սպիտակ թութ, ինչպես նաև ելակ։

Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։ Նրա այցը բարեգործական նպատակ է հետապնդում։ Երգիչն իր աջակցությունն է բերել «Հայաստան, իմ սեր» հիմնադրամին։