ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր և հաղորդավար, 90-ականների երիտասարդության կուռք Մել Բին ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարկել հայ սիրեցյալի` Գարի Մադաթյանի հետ։
«Մենք ենք։ Իմ հրեշտակը` իմ աղջիկը, և իմ լավագույն Գարին»,- լուսանկարին կից գրել է Մել Բին։
Լուսանկարը կարճ ժամանակում ավելի քան 8 հազար «հավանության» է արժանացել։ Նրա էջի բաժանորդները մեկնաբանություններ են գրել գրառման տակ։
«Ինձ դուր է գալիս ձեր ընտանեկան լուսանկարը»,- գրել է justinryler-ը։
«Սիրում եմ ձեզ»,- գրել է lola.marttt։
Մել Բին 2017թ-ի սկզբին ամուսնալուծվել է 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեի հետ։ Անցած տարվա սեպտեմբերին նա հայ ոճաբանին անվանել է իր կյանքի սերը։ Spice Girls-ի նախկին մեներգչուհին երեք դուստր ունի` 18-ամյա Ֆենիքսն առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդի Մերֆիից, 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանից։
ԶԼՄ-ների տվյալներով` Գարին ավարտել է Երևանի պետական համալսարանը, Բևերլի Հիլզում գեղեցկության սրահ ունի։