Էլթոն Ջոնը խոսել է Հայաստանում զգացած սիրո մասին

Աշխարհահռչակ երգիչը Հայաստանի մասին գրառում է հրապարակել Instagram-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հանրահայտ երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն ինստագրամյան իր էջում գրառում է հրապարակել հայաստանյան այցի մասին։ Նա իր գրառմանը եռագույն սրտաձև պատկեր է կցել:

«Մի չարակամը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա:

Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։ Նրա այցը բարեգործական նպատակ է հետապնդում։ Երգիչն իր աջակցությունն է բերել «Հայաստան, իմ սեր» հիմնադրամին։