Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Երիտասարդներին վիրավորում հասցրած կասկածյալները բերման են ենթարկվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Երևանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 3 երիտասարդ վիրավորում են ստացել: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում վիրավորներ կան: Ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ: Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շ
ինարարների փողոցի բնակիր, 22-ամյա Վահե Առաքելյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 կրակված պարկուճ, ինչպես բնաև հայտնաբերվել է դանակ:

Նշված փաստով ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 35-ամյա Կորյուն Մարտիրոսյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: