ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի- Sputnik. Տրասֆորմացիայի հիանալի վարպետ Գոհար Ավետիսյանը հեռուստահաղորդավար Օլգա Բուզովայից այլմոլորակային է ստացել:
Այս հանգստյան օրերին Կրոկուս Սիթի Հոլում կայացավ երաժշտական մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվեցին ռուսական շոու բիզնեսի արժանի ներկայացուցիչները:
Instagram-ի իր էջում մեյք-ափի հայազգի թագուհին իր բաժանորդներին է ներկայացրել այն աստղերին, որոնք իր հրաշագործության շնորհիվ բոլորովին այլ տեսքով էին հանդես եկել մրցանակաբաշխությանը: Բուզովան, օրինակ, «RU.TV» մրցանակաբաշխությանը ոսկեգույն կոստյում էր կրում, որի ամեն մի դետալն ինքնատիպ էր: Իսկ դիմահարդարումն ավելի քան ինքնատիպ էր և շատ համահունչ նրա ընտրած կերպարին:
«Այսօր ես բարդ առաջադրանք ունեի՝ 15-20 րոպեում փոխել Օլգայի կերպարն ու նրան դարձնել այլմոլորակային, որը եկել է մեր մոլորակ՝ սրտեր գրավելու»,-նկարի տակ գրել է Գոհարը:
Հայ դիմահարդարի երկրպագուները գնահատել են նրա աշխատանքն ու գովեստի խոսքեր շռայլել: Կարճ ժամանակում նկարը 87 հազարից ավելի հավանում է ստացել:
Գոհար Ավետիսյանը շպարի վարպետության դասընթացներ է անցկացնում, այդ կապակցությամբ հայ հրաշագործին պարբերաբար աշխարհի տարբեր երկրներ են հրավիրում։