«Արցախի ստատուս քվոն հակամարտության լուծում չէ»․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր ասել է, որ արցախյան հիմնախնդրի ստատուս քվոն խնդրի լուծում չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ֆրանսիան մտադիր է առաջիկա ամիսներին ակտիվորեն աշխատել արցախյան հակամարտության կարգավորման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել սադրանքների չգնալ

«Ստատուս քվոն հակամարտության լուծում չէ։ Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի։ Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին այս հակամարտության կարգավորման առումով ակտիվ աշխատանք կսկսվի», — ասաց նա։

Ֆրանսիայի արտգործնախարարը հավելել է, որ Փարիզը պատրաստ է աջակցել արցախյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհներ փնտրելուն։

«Տարեվերջին Ֆրանսիայի նախագահը Ադրբեջան է այցելելու», — հայտնել է Լը Դրիանը Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահները բանակցություններ կանցկացնեն նաև հուլիսի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզ այցի ընթացքում։