Ջոնի Մելիքյան
© Sputnik
Տարիներ առաջ Վրաստանում հետաքրքրված չէին այն ամենով, ինչը կատարվում էր Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Վերջին 2 տարիներին մենք արձանագրում ենք, որ կա հետաքրքրություն և, հատկապես, վերջին 2 ամսում վրացական բոլոր լրատվամիջոցները խոսում էին Հայաստանի մասին, լրագրողներ էին ուղարկում Հայաստան»,– ասում է Մելիքյանը։
Նրա համոզմամբ` որքան շատ լինի անդրադարձը Հայաստանին, այնքան դա դրական կազդի նաև վիրահայ համայնքի վրա։