Փաշինյանն ու Սարգսյանն ընթրում են Էլթոն Ջոնի հետ. տեսանյութ

Հայաստանյան այցի շրջանակներում հայտնի երգիչն ընթրել է ՀՀ նախագահի ու վարչապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Այսօր երեկոյան, ժամը 20։30-ի սահմաններում, Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգիչն ընթրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Էլթոն Ջոնի հայաստանյան այցը` նախագահի նստավայրից մինչև բարեգործություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերակցությամբ Էլթոն Ջոնն ընթրել է Երևանի «Նոյյան տուն» ռեստորանում։

Լրագրողների համար ռեստորանի մուտքը փակ է եղել, բայց Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է հյուրերի մուտքը ռեստորան։

Էլթոն Ջոնն ընթրում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ