ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Հայաստանին պետք է 80-ամյա կրթության ծրագիր»

Խելացի երկիրը պետք է ունենա 80-ամյա կրթության ծրագիր։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման տեսակետ է հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Sputnik
Սերոբ Խաչատրյան

Հայաստանն անցավ 12-ամյա կրթության, քանի որ 10–ամյա ծրագիրը շատ ծանր էր։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Կար որոշում, որ անհնար է այդ ծրագիրը 10 տարում սովորել։ Պետք է այն սփռել 12 տարվա մեջ, որպեսզի երեխաներն ավելի հանգիստ, դանդաղ, խորը սովորելու հնարավորություն ստանան»,– ասել է Խաչատրյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, կրթության հիմքում ոչ թե տարիների քանակը պետք է լինի, այլ որակը։ Այդ պարագայում Հայաստանին անհրաժեշտ է 80-ամյա կրթություն, քանի որ Սերոբ Խաչատրյանի խոսքով, մարդն իր գիտելիքները կատարելագործում է ամբողջ կյանքի ընթացքում։