Կապիտանը սպանվել է զորամասի իր ննջարանում

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին։ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի— Sputnik. Երեկ` մայիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է սպանված զինծառայողի դին։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ սպանվածը կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանն է։

Դիակը հայտնաբերվել է զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում միջանցիկ հրազենային մահացու վիրավորումով:

ՔԿ–ն հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: