Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Փրկարարներն ու ոստիկաններն այսօր կանխել են 38-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 27-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ, կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: