Զգուշացիր անձրևից. Հայաստան եկած ցիկլոնը նահանջելու մտադրություն չունի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին անձրևից խուսափել չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մայիսի 27-ին և 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20մ/վ արագության։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Մայիսի 27-28-ին երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր` մայիսի 27-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 27-29, գիշերային ժամերին` 15-17 աստիճան տաքություն։

Նշենք, որ երեկ Երևանում ուժեղ անձրևի հետևանքով ջրալցվել էին շենքերն ու շինությունները, ճանապարհներին տասնյակից ավելի պատահարներ էին գրանցվել։