ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ամերիկացի երգչի հայաստանյան այցից ու ամփոփել բարեգործական այցի արդյունքները։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:
Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամը «Հայկ և Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների 100 լսողական սարքեր են նվիրաբերել:
Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին 2500 լսողական սարք է նվիրել։