Փաշինյանը չդիմացավ ու հեծանիվ նստեց Դիլիջանում

Հայաստանի վարչապետն անկաշկանդ շփվեց UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում այցելեց միջազգային դպրոց և մասնակցեց ավարտական միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանը սեղան է նստել շրջանավարտների հետ. տեսանյութ և սելֆի

Երեխաները կառավարության ղեկավարին պատմեցին իրենց դպրոցի առավելությունների մասին` նշելով, որ ստանում են անհրաժեշտ գիտելիքներ։

Վարչապետին հետաքրքրեց այդ ուսումնական հաստատություն ընդունվելու ընթացակարգը։ Սաները նշեցին, որ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել դպրոցում սովորելու համար։ Տեսնելով շենքի մոտ կանգնեցրած հեծանիվը՝ Փաշինյանը նստեց վրան ու փորձեց տեղից շարժել։

Հետո նրան կանգնեցրեց օտարերկրյա աշակերտներից մեկը և սեղմեց ձեռքը։ Տեսնելով, որ պատանին դժվարանում է հայերեն խոսել` Հայաստանի վարչապետն անցավ անգլերենի և մի քանի րոպե շփվեց նրա հետ։

Փաշինյանը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, կրթական հնարավորություններին:

Բացի այդ, կառավարության ղեկավարը գրառում կատարեց հատուկ մատյանում՝ դպրոցին մաղթելով նոր և տաղանդավոր աշակերտներ Հայաստանից և աշխարհի այլ երկրներից։ Նա Դիլիջանի միջազգային դպրոցը հիանալի տեղ անվանեց ուսման համար։

Այսօր Դիլիջանի միջազգային դպրոցին հրաժեշտ կտան 104 սաներ աշխարհի 63 երկրից: Շրջանավարտներից 10-ը հայեր են:

Դպրոցում այժմ սովորում են 210 ուսանող աշխարհի 80 երկրից: Ուսանողների 96 տոկոսը սովորում են մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Դիլիջանի միջազգային դպրոցը գործում է 2014 թվականի հոկտեմբերից:

Премьер-министр Никол Пашинян посетил международную школу UWC Dilijan College (26 мая 2018). Дилижан