ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Սփյուռքի նախարարությունը որոշել է փողոցներից հանել նույն գերատեսչության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ սփյուռք նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնը մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից»,- գրել է նա:
Մխիթարյանի խոսքով` ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից:
Նշենք, որ այս պաստառներին գրված հարցադրումը բուռն քննարկումների թեմա էր դարձել հայաստանյան օգտատերերի շրջանում։ Մարդկանց կարծիքով` դրանցում հրամայական տարր կար։