«Հազիվ ողջ մնացինք». արտասահմանցի լրագրողները ֆուտբոլ խաղացին Երևանում

Երևանում 2-րդ անգամ լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար անցկացվեց։ Մամուլի ներկայացուցիչներից շատերը Երևան էին ժամանել ոչ միայն խաղալու, այլ նաև հետհեղափոխական մթնոլորտը լիովին զգալու նպատակով։ Sputnik Արմենիայի թղթակիցները ծանոթացան նրանցից մի քանիսի հետ։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Տարբեր գոտիների բաժանված հսկայական դաշտում միաժամանակ ութ թիմ են խաղում։ Յուրահատուկ մրցաշար է՝ բարեկամական խաղ ութ երկրի լրագրողների միջև։ Այնպես է ստացվել, որ այս տարի դաշտում հավաքվել են միայն հետխորհրդային երկրների ներկայացուցիչները. Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լատվիայի լրագրողներն են մրցում իրար հետ։

Ընդմիջումների ժամանակ զրուցում են ամեն ինչի մասին, բայց հիմնական թեման Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակն է։ Որոշեցինք պարզել, թե արտասահմանցի լրագրողներն ինչ կարծիք ունեն հետհեղափոխական Հայաստանի մասին։

На II Международном турнире по футболу среди журналистов (26 мая 2018). Еревaн

Տիմոֆեյ Զինովև, Բելառուս, football.by մարզական-տեղեկատվական կայք

«Ինչո՞վ է Հայաստանը նման Բելառուսին։ Ոչնչով, — ժպտում է բելառուցի լրագրողը, — ասում են, որ ձեզ մոտ կարտոֆիլը նույնպես շատ է, բայց ես չեմ տեսել։ Դե, երկու երկրներն էլ ծով չունեն։ Բայց հսկայական տարբերություն կա, մենք Երևանում բառացիորեն լողում ենք հյուրընկալության մեջ»։

Բելառուս լրագրողների հավաքականի համար մրցաշարից մեկ օր առաջ իսկական հայկական սեղան են բացել։ Հյուրերն ասում են, որ հազիվ են ողջ մնացել։ Բայց «ծանր» կերուխումը չի խանգարել բելառուսներին հաջորդ օրը հաղթել ընկերական մրցաշարում։

«Ափսոս, չհասցրինք մասնակցել հեղափոխությանը։ Անցած տարի Գերմանիայից և Լեհաստանից եկած լրագրողներ էին մասնակցում Երևանի ֆուտբոլային մրցաշարին։ Այս տարի երևի վախեցել են ցնցումներից։ Իսկ մենք, հակառակը, ուզում էինք հասցնել», — ասում է Տիմոֆեյը։

Հայաստանում բողոքի ակցիաների մասին տեղեկատվությունը հիմնականում վերցրել են տեղի ռուսալեզու ԶԼՄ-ներից։

«Բելառուսի պետական ԶԼՄ-ները գրեթե ոչ մի բան չէին լուսաբանում։ Փաշինյանի անունը միայն վերջում սկսեց պտտվել», — ասում է նա։

Представитель Беларуси Тимофей Зиновьев на II Международном турнире по футболу среди журналистов (26 мая 2018). Еревaн

Կոնստանտին Միգինեիշվիլի, Վրաստան, Հանրային հեռուստատեսություն

«Խմբագրությունում ամեն օր դիտում էինք ուղիղ եթերները Հայաստանից։ Լավ կլինի, եթե ձեր նոր կառավարությունը կարողանա արդարացնել ժողովրդի սպասումները։ Բայց ուրիշ ժողովուրդներն արդեն չեն հետևի դրան, դա միայն դուք կտեսնեք և կհասկանաք», — ասում է վրացի հեռուստալրագրողը։

Նա ենթադրում է, որ Վրաստանի հեղափոխությունը նման չի եղել հայկականին։ Միայն մեկ անվերապահ նմանություն կա. երկու ժողովուրդներն էլ ձգտել են փոփոխությունների։

«Օրինակ` մեզ մոտ հեղափոխությունից հետո շատ փոփոխություններ եղան։ Բայց հետո այդ կառավարությունն էլ տապալվեց», — ասում է նա։

Հեռուստատեսությունում աշխատելու 18 տարվա ընթացքում Կոնստանտինը հասցրել է երեք իշխանափոխություն տեսնել Վրաստանում։ Ասում է, որ ամեն անգամ կառավարությունն ավելի լավն է դարձել։

«Լավ կլիներ, որ ձեր նոր պաշտոնյաները չկրկնեին վրացի պաշտոնյաների սխալները։ Գլխավորը՝ հայ ժողովուրդը հասկացավ, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Դա անգին զգացողություն է», — ասում է վրացի լրագրողը։

Представитель Грузии Константин Мигинеишвили на II Международном турнире по футболу среди журналистов (26 мая 2018). Еревaн

Անդրեյ Շունյակով, Ռուսաստան, bryansktoday.ru տեղեկատվական կայք

«Կեցցեք դուք, որ բոլոր հարցերն առանց արյուն թափելու լուծեցիք», — գովում է Բրյանսկից եկած Անդրեյ Շունյակովը ։

Ասում է` չնայած հայկական հեղափոխության վերաբերյալ գործընկերների տարակարծությանը՝ բոլորն անխտիր հետևել են այստեղ կատարվող իրադարձություններին, զանգահարել տեղացիներին, մանրամասներ իմացել։

«Փորձը ցույց է տալիս, որ հենց ցույցերից հետո է սկսվում իսկական հեղափոխությունը։ Կապրենք, կտեսնենք, ավելի ճիշտ, կապրեք, կտեսնեք՝ ինչպես կլինի ձեզ մոտ», — ասում է նա։

Թեև մրցաշարի սկզբում կազմակերպիչները կոչ էին անում զգուշանալ վրացիներից, բայց մեծ տարբերությամբ հաղթեցին բելառուսները։ Երկրորդ տեղում Հայաստանի թիմն էր, ուկրաինացիները դարձան երրորդը։

Представитель России Андрей Шуняков на II Международном турнире по футболу среди журналистов (26 мая 2018). Еревaн