Արտակարգ դեպք. Երևանի տներից մեկում էլեկտրալարերով կապված դիակ են հայտնաբերել

Տարեց բնակիչը դռան մոտ գրություն է թողել ինքնասպանության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մայիսի 26-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (դռան մոտ գրություն է թողել, որում հայտնում է ինքնասպանության վերաբերյալ). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խորդանոցի հատակին հայտնաբերել Հ. Տ.-ի (1939 թ. ծնված) դին՝ էլեկտրական լարերով կապված:

Փրկարարները հոսանքազրկել են խորդանոցի տարածքը: