Երևանում ուժեղ անձրևի հետևանքով ջրալցվել են շենքերն ու շինությունները

Անձրևաջուրը լցվել է տները, ճանապարհներին տասնյակից ավելի պատահարներ են գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «911» ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 17:44-ից բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևանի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ մոտ 12 պատահար:

Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության: