Լիլիթ Բաբասյանի «Ուղիղ եթերը». հայ դիետոլոգը գաղտնիք է հայտնել Անդրեյ Մալախովին

Հայ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր բարեկազմ արտաքինով և հաղթական տրամադրվածությամբ գերել է ռուսական հեռուսաշոուի հյուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հեռուստանախագծի հյուրն է եղել։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն այս մասին պատմեց Sputnik Արմենիային։

Սկանդալներով հայտնի հեռուստահաղորդավար Մալախովի հաղորդման ժամանակ հայ դիետոլոգը պատմել է գրագետ նիհարելու կարևորության և դեղերի վնասի մասին։

«Մենք խոսեցինք, թե ինչպես կարելի է ճիշտ և գրագետ նիհարել։ Բոլորին շատ դուր եկավ», — Sputnik Արմենիային ասաց Բաբասյանը։

Հաղորդման եթերում նա նաև պատմել է, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդը որոշի նիհարել դեղամիջոցներով։

Диетолог Лилит Бабасян и Анна Семенович на съемках ток-шоу "Андрей Малахов. Прямой эфир"

«Ես ինքս ժամանակին փորձում էի նիհարել չուտելով, դիետա պահելով, դեղեր օգտագործելով։ Այդպես մինչև 18 տարեկան։ Մի օր ես ղեկի դիմաց ուշաթափվեցի և լուրջ ավտովթարի մեջ հայտնվեցի», — պատմեց Բաբասյանը։

Ողբերգական դեպքից հետո երդվեց, որ նիհարելու համար երբեք դեղեր չի օգտագործի։

«Նիհարելու համար նախատեսված դեղամիջոցները մեծ բիզնես է։ Վաճառում են համացանցում, կարելի է գտնել և գնել առանց դեղատոմսի… 18 տարեկանում այդ մասին չես մտածում։ Քեզ թվում է, թե այդ կախարդական հաբը քեզ կփրկի։ Քեզ ընդհանրապես չի հետաքրքրում` առողջությունդ կկորցնե՞ս, թե՞ կյանքդ», — նշեց նա։

Լիլիթը պատմեց նաև, որ ապրումներ է ունեցել սերիալների աստղ Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնանալուց առաջ։ Նրա խոսքով` կարևոր օրվան ընդառաջ նա սթրեսից նիհարել է, բայց հարսանիքից հետո կրկին քաշ է ավելացրել։

Այսօր նա հիանալի տեսք ունի։ Հաղորդման եթերում նա իր կազմվածքը ցուցադրել է հանդիսատեսին։

Диетолог Лилит Бабасян на съемках ток-шоу "Андрей Малахов. Прямой эфир"