ՌԱԴԻՈ

Մնացականյան. «ԼՂ խնդրի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը»

Զոհրաբ Մնացականյանը խոսել է ԼՂ խնդրի կարգավորման և Դոնալդ Թրամփի հայտարարության մասին։
Sputnik
Զոհրաբ Մնացականյան

Մեր բոլորի հույսն է, որ ԼՂ խնդրի կարգավորումը լինի շատ շուտով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե առաջիկայում հնարավոր է ԼՂ խնդրի կարգավորումը։

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ համազեկուցողներին պատմել է ընտրությունների ու ԼՂ խնդրի մասին

«Բայց այդ կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր նպատակները, մեր ձգտումները։ Երբ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը` որն է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը», — ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարն ընդգծեց, որ ներկայիս կարևորագույն հարցն է պահպանել բանակցությունների դինամիկան։

Պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ` Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այսօրվա մեր կարևորագույն նպատակը ներգրավվել բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Խոսելով իր ու Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց.

«Սա բանակցությունների էություն է, այն բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է։