ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում հունիսի 5-8-ը թոշակառուների շրջանում կանցկացվի Համակարգչային բազմամարտի համառուսական ութերորդ առաջնությունը։ Միջոցառմանը նաև տարեցներ կմասնակցեն Հայաստանից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Կազմակերպիչների մտահաղացմամբ` առաջնության շրջանակում թոշակառուները կցուցադրեն համակարգչի ու համացանցի հետ աշխատելու ունակությունները։ Եզրափակիչ փուլում ռուսաստանցի թոշակառուներից լավագույնները կհանդիպեն Հայաստանի, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Չեխիայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ։
Մասնակիցները մեծ մասամբ 60-65 տարեկան են, բայց 14 տոկոսը 70-ն անց են։
Թոշակառուների համար համակարգչային բազմամարտի կազմակերպիչներն են Ռուսաստանի թոշակառուների միությունը, Ստավրոպոլի երկրամասի կառավարությունը, Դաշնության խորհուրդը, ՌԴ աշխատանքի նախարարությունը, ՌԴ կապի նախարարությունն ու Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամը։