ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայաստանի 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ–ի ղեկավարին փոխելու հարց հիմա չի քննարկվում։ Այս մասին լրագրողներին հաղորդեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Արա Բաբլոյանը։
Նրա խոսքով` կուսակցությունը պատրաստ է բանակել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ` ընտրական համակարգում բարեփոխումների հարցում։
«ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել բանակցություններին և հիմա հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին։ Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ որոշակի փոփոխություններ պետք է կատարեն, ինչ խոսք, կկատարվեն»,– ասել է Բաբլոյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ՀՀԿ–ն հրաժարվել վարկանիշային համակարգից։
Ընտրական օրենսդրությունում փոփոխությունները և վարկանիշային համակարգի չեղարկումը խնդիրներից մեկն է, որն իր առջև դնում է նոր կառավարությունը։ Այդ բարեփոխումներից հետո պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես կարծում են որոշ փորձագետներ, Հանրապետական կուսակցությունը կարող է տապալել այդ փոփոխությունները, քանի որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում։
Բաբլոյանը միաժամանակ անհիմն է համարում խորհրդարանը լուծարելու անհրաժեշտության մասին պնդումները։