Նիկոլ Փաշինյանը ընտրությունների կգնա դաշինքով. «Ժամանակ»

Իր այս քայլը ՀՀ վարչապետը բացատրում է նրանով, որ այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում:

Մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը և ընտրությունների գնալ դաշինքով:

Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաև «Ելքի» այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»: