ՌԱԴԻՈ

Այվազյան. «Արտահերթ ընտրություններ պետք է լինեն և ընթանան սահմանադրական կարգավորումներով»

Միանշանակ նոր արտահերթ ընտրություններ պետք է լինեն և ընթանան սահմանադրական կարգավորումներով։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Sputnik
Վարդան Այվազյան

«Արտահերթ ընտրություններ կարող են լինել վարչապետ 2 անգամ չընտրվելու և կառավարության ծրագրին 2 անգամ հավանություն չտալու դեպքում։ Վարչապետին ընտրել են և, գրեթե չեմ կասկածում, որ նոր ծրագիրը հավանության կարժանանա ԱԺ–ի կողմից։ Այս պարագայում արտահերթ ընտրություններ կլինեն ԱԺ–ում առկա քաղաքական ուժերի ողջախոհության պարագայում։ Նրանք պետք է գան ընդհանուր համաձայնության, և այն պետք է հրապարակվի հանրության համար»,–բացատրում է  սահմանադրագետը։

Դրանից հետո վարչապետը հրաժարական է տալիս և այդ 2 անգամ 7 օրվա ժամանակահատվածում որևէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրում։