Ալեն Սիմոնյանը հետ վերցրեց պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի նախագահն Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին։ Այս մասին նշված է խորհրդարանի պաշտոնական կայքում։

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Հայաստանի ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվել էու դիմում էր ներկայացրել մայիսի 22-ին։
Նա յոթ օր ժամանակ ուներ դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցներ, մեխանիկորեն կզրկվեր պատգամավորական լիազորություններից: