Անանյան. «ՊԵԿ–ում գործարարների մականուններով շտեմարան չեն վարում»

ՊԵԿ նորանշանակ նախագահը ստվերում աշխատողների անունները կհրապարակի 94 օր հետո։
Sputnik
Դավիթ Անանյան

Վերջին 2 տարում ստվերի դեմ պայքար նախկին կառավարությունը մղել է, բայց նոր իրողություններից հետո պայքարի ավելի արդյունավետ պայմաններ են ստեղծվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Այսօր իմ պաշտոնավարման 6-րդ օրն է, և անուններով, նույնիսկ մականուններով որևէ տեղեկատվություն ՊԵԿ-ը ներկայացնել չի կարող ըստ շրջանառությունների։ Կոմիտեն տեղեկատվություն կներկայացնի հարկ վճարողների գրանցման համարներով, որովհետև մենք մականուններով հաշվառում չենք վարում»,- ասաց Անանյանը` պատասխանելով ստվերում գործող գործարարների անունները հրապարակելու լրագրողների առաջարկին։

ՊԵԿ նախագահը խոստացավ այդ տեղեկությունը հրապարակել միայն 94 օր հետո` իր պաշտոնավարման 100-րդ օրը։