Պաշտոնյան նամակներ է ստացել ու Փաշինյանին չի ասել. վարչապետը զայրացավ

Նիկոլ Փաշինյանն այսօր զայրացավ ՍԱՊԾ պետի վրա: Նա Ռուսաստանից նամակներ է ստացել ու վարչապետին չի հայտնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սննդի անվտանգության պետական ծառայության պետը մայիսի 10-ին ու 16-ին նամակներ է ստացել Ռոսսելխոզնադզորից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետը ՌԴ-ից նամակներ է ստացել»,- ասաց Փաշինյանը` հարց ուղղելով ծառայության պետ Իշխան Կարապետյանին, թե ինչ են արել նամակները ստանալուց հետո:

Կարապետյանը նշեց, որ հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ:

«Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ նման իրավիճակ կա»,- հարցրեց Փաշինյանը` հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը հետաքրքրվել է` խնդիրներ կա՞ն գյուղմթերքների արտահանման ոլորտում:

«Իմանալով, որ ես հետաքրքրված եմ այդ հարցով, դուք ինձ տեղյակ չեք պահել»,- ասաց Փաշինյանը:

Լոլիկում` ցեց, վարունգում` թրիփ. Հայաստանից արտահանվող բանջարեղենի հսկողությունը կխստացվի

ՍՊԱԾ պետը հայտնեց, որ դեպքը վերաբերել է մեկ ընկերության արտահանած ապրանքին: Ռուսական կողմից հարցը բարձրացնելուց հետո, նրա խոսքով, հսկողությունն ուժեղացվել է:

Կարապետյանը հայտնեց նաև, որ խնդիրը վերաբերել է հիմնականում մակնշմանը, սակայն Փաշինյանը նշեց, որ հայտնաբերվել են ֆիտոսանիտարական բնույթի խախտումներ:

 

Փաշինյանըհրահանգեց,որկառավարությաննիստումտեղիունեցածքննարկումըորևէկերպչընկալվիգյուղացիներիառաջխնդիրներառաջացնելուենթատեքստում: «Գյուղացինպետքէառանցխոչընդոտներիկարողանաարտահանելիրապրանքը»,- ասացնա։

 

Վարչապետը խոստացավ` եթե իրավիճակը կրկնվի ու ՍԱՊԾ-ը չպահպանի պահանջները, այդ քննարկումը կլինի վերջինը:

Հիշեցնենք` խոսքը վերաբերում է ՌԴ արտահանվող հայկական լոլիկում ռուսական կողմից հայտնաբերված ցեցի առկայությանը: