Կիևն արգելափակում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և ՌԻԱ Նովոստի-Ուկրաինայի կայքերը

Ուկրաինայի իշխանությունը կարգելափակի որոշ տեղեկատվական կայքերի հասանելիությունը, այդ թվում նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և ՌԻԱ Նովոստի–Ուկրաինայի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Կիևն ուկրաինական պրովայդերներին հրահանգվել է արգելափակել Россиясегодня.рф, Sputniknews.com, Ria.ru, Rsport.ria.ru, 1prime.ru, Realty.ria.ru և rian.com.ua կայքերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դատարանը երկու ամսով կալանավորեց ՌԻԱ Նովոստի–Ուկրաինա կայքի ղեկավարին

Երկու գործակալությունն էլ երեք տարով ներառվել են պատժամիջոցային ցանկում, որը հրապարակված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանության գործողությունները կիևյան ռեժիմի անզորության նշան են, ռեժիմ, «որը եկել է իշխանության` պետական արյունալի հեղաշրջման հետևանքով և չի կարողացել ժողովրդավարական ժամանակակից կանոններով նորմալ կյանք հաստատել»։

«Նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան հետապնդել սեփական քաղաքացիներին, լրագրողներին, խոսքի ազատությունը, արգելափակել հարգանքի արժանացած պարբերականները և մեդիադաշտը մաքրել այսպես կոչված նախագահական ընտրությունների նախաշեմին», — ընդգծել է Կիսելյովը։

Պետդումայում Կիևի այս քայլը «գրաքննության ակտ» են անվանել` ընդգծելով, որ այդ թեման կբարձրաձայնեն միջազգային կազմակերպություններում։

Հինգշաբթի Կիևը հրապարակել է նաև պատժամիջոցային նոր ցանկը, որում կա 1748 ֆիզիկական և 756 իրավաբանական անձ. ցանկը համաձայնեցվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցանկի հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիևում ձերբակալել էին «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» գործակալության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկուն։ Ընկերության գրասենյակում 5 խուզարկություն էր իրականացվել։ Ուկրաինայի Խերսոնի դատարանը նրան 2 ամսվա ազատազրկման է դատապարտել։