Համբերության բաժակը լցվել է. Մայր Աթոռի շուրջ սկանդալ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախկին պատգամավորը որոշել է դատարան դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։

Քաղաքապետաորս. ո՞վ կհաղթի Երևանի համար պայքարում

«Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` որոշակի դեր է խաղացել թերևս նաև այն, որ Ախոյանն ակտիվ է հոգևոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին: