«Բարև, Տիգրանակերտ». Փայլանն իր թեկնածությունն է առաջադրել

Դիարբեքիրը, որտեղից առաջադրվելու է Կարո Փայլանը, պատմական Տիգրանակերտն է, որը Տիգրան Մեծի կառավարման օրոք եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Փայլանն առաջադրվելու է Դիարբեքիրից` քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» ընտրացուցակով։

«Սուս կաց, տո՛». Կարո Փայլանը` Էրդողանին

Դիարբեքիրը պատմական Տիգրանակերտն է, որը Տիգրան Մեծի կառավարման օրոք եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը։ Այդ մասին ակնարկում է նաև պատգամավորը։ Փայլանն իր Twitter-ում երեք լեզվով (հայերեն, քրդերեն, թուրքերեն) գրել է.

«Բարև, Տիգրանակերտ

Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)

Բարև, Դիարբեքիր

Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։

Հաջողություն»։

Նրա էջի բաժանորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել` հաջողություն մաղթելով Փայլանին։