Կարեն Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը նոր հարևան կունենան կանաչ գոտու հաշվին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է, որ Մոնումենտում ևս մի շքեղ շինություն կկառուցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրում է կառավարական առանձնատունը. տեսանյութ

«Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված և չի բացառվում՝ կոպեկներով»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեղ առանձնատները: