ՀՀԿ-ականներին պարտադրել են ներկա լինել Գագիկ Ծառուկյանի դիմավորմանը. «Ժամանակ»

Ծառուկյանին դիմավորել են որպես իշխանության ներկայացուցչի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երեկ Արմավիր է այցելել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ներկա գտնվելու ֆիթնես ակումբի բացման արարողությանը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Արմավիրում Ծառուկյանին դիմավորել են որպես իշխանության ներկայացուցչի. նույնիսկ ՀՀԿ-ական հիմնարկների ղեկավարներին են պարտադրել իրենց ՀՀԿ-ական աշխատակիցներով ներկա գտնվել Ծառուկյանի դիմավորման արարողությանը, որպեսզի այն հնարավորինս մարդաշատ լինի»,- նշված է հոդվածում:

Թերթն ընդգծում է` «հիմա ՀՀԿ-ական լինելն այլևս ակտուալ չէ, բոլորը դեպի ԲՀԿ»: