Նոր նշանակումներ նախարարություններում

Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով այսօր վերանշանակվել են ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցող Արմեն Հայրապետյանն ու Կարեն Թամազյանը։

Նոր նշանակում է արվել ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմում։

Նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Արսեն Դավթյանը։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանի խոսքով` վերջինը համակարգում աշխատանքի երկար տարիների փորձ ունի։