Մովսես Հակոբյանն անպաշտոն չմնաց

ՀՀ ԳՇ պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանը նոր պաշտոն ստացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից այսօր ազատված Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Հիշեցնենք`այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Մովսես Հակոբյանին ԳՇ գործող պետի պաշտոնից հեռացնելու իր որոշման մասին։

ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնը մինչև մայիսի 8-ը զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ով այդ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։