Կարո Եղնուկյանը ազատ արձակվեց

Նախապես հայտարարված` նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ 10 մլն ՀՀ դրամը վճարվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Դատավոր Արտուշ  Գաբրիելյանը հայտարարեց, որ նախապես հայտարարված` նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ 10 մլն ՀՀ դրամը վճարվել է:Կարո Եղնուկյանի հարազատներն ու աջակիցները, դատավորի հայտարարությունը ողջունեցին ծափահարություններով:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ դատարանը մերժել էր պաշտպան Տիգրան Հայրապետյանի ` Կարո Եղնուկյանի խափանման միջոցը ստորագրությամբ փոխարինելու միջնորդությունը։ Բայց դատարանը որոշել էր, որ Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք նաև, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: