ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԶՈՒ ԳՇ նոր պետը գեներալ–մայոր Արտակ Դավթյանն է։ Այս մասին րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Մինչ այդ Արտակ Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 5–րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ մայսի 24–ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ԳՇ գործող պետ Մովսես Հակոբյանին պաշտոնանկության մասին։
Ավելի ուշ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։