Կարո Եղնուկյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Դատարանը մերժեց Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, բայց որոշեց, որ գրավի դիմաց նա ազատ կարձակվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Այսօր դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու միջնորդությունը: Նա դատարանից ազատ չի արձակվի։

«Սասնա ծռերին» դատարանի շենքից դուրս են բերել կեսգիշերին

Բայց դատարանը որոշեց, որ ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել՝ սահմանելով գրավի չափը` 10 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: