ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերություններին հաջողվել է պայմանավորվել Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ արտոնագրերի հարցով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ընկերություններից մեկի ներկայացուցիչ Արմեն Մխոյանը։
Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Դրան մասնակցում էին ավելի քան 30 ընկերություններ, որոնք զբաղվում են Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներով։
Ցուցարարները բողոքում են գալիս ռուսական կողմի որոշման դեմ, որը ժամկետից առաջ պահանջել է արտոնագրերի ներմուծում այդ ընկերությունների վարորդների համար։ Վարորդների համար նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն 2018թ–ի հունիսի 1–ից։
Բողոքի ակցիաների արդյունքում մի քանի հարյուր ուղևոր այսօր ավելի քան հինգ ժամ անցկացրել են Վրաստանի տարածքում` Վերին Լարս հսկիչ–անցումային կետի մոտ։ Այդ ընթացքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել հատել ռուս–վրացական սահմանը։ Ռուս սահմանապահները Հայաստանի ընկերությունների վարորդներին թույլ չեն տվել անցնել հսկիչ–անցումային կետով ` արտոնագրերի բացակայության պատճառով։
Ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում` Մխոյանը, այսօր հանդիպել են Հայաստանի տրանսպորտի նախարարության բաժնի պետ Կարեն Գասպարյանի հետ։
«Մեր նախարարությունը խոստացել է դիմել ռուսական կողմին` խնդրելու համար երեք ամսով հետաձգել վարորդների համար նոր կանոնների ներմուծումը», – ասաց Մխոյանը։
Նրա խոսքով` այդ դեպքում ընկերությունները և տրանսպորտի նախարարությունը ժամանակ կունենան քննարկել խնդիրը և լուծում գտնել։
Հիշեցնենք, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները հայ–վրացական սահմանը հատելիս պետական տուրք են մուծում։
Սակագները նախատեսված են պետական տուրքերի մասին օրենքով. 17 և ավելի տեղերով տրանսպորտային միջոցի միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը Վրաստան արժե 50 հազար դրամ, մյուս երկրներ` 150 հազար դրամ։
Փոխադրողները խնդրում են պետությանը վերանայել այդ սակագները։