Անձրևն ու կարկուտը կշարունակվե՞ն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում անձրև կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մայիսի 24-28-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Ինչպես հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 24-28-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին նույնպես անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության:

Այսօր` մայիսի 24-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 26-28, գիշերային ժամերին`13-15 աստիճան տաքություն։