Վթար Կաբարդինո Բալկարիայում. ՀՀ երկու քաղաքացի են մահացել

«Լադա Պրիորայի» վարորդը գիշերը հանդիպակաց գիծ է դուրս եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Կաբարդինո Բալկարիայում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են ՀՀ երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է հանրապետության Ճանապարհային անվտանգության պետական տեսչությունը։

Փնտրում են «Պորշի» վարորդներին, որոնք Երևանում հարձակվել էին ցուցարարների վրա

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ի, լույս 22-ի գիշերը Կաբարդինո Բալկարիայի Ուրվանսկի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։ Մահացել են վարորդն ու մեքենայում գտնվող կինը։

«Նախնական տվյալների համաձայն` մայիսի 21-ին, կեսգիշերից քիչ առաջ Հայաստանի 30-ամյա բնակիչը, որը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով «Կովկաս» մայրուղով Նալչիկից մեկնում էր Վլադիկավկազի ուղղությամբ, հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել МАН-26350 բեռնատարին», — նշվում է հաղորդագրության մեջ։

ՃՏՊ-ի հետևանքով «Պրիորայի» վարորդն ու ուղևորը` 55-ամյա կինը, մահացել են։