ՀՀ զինված ուժերի մարզիկները միջազգային առաջնության մեդալներ են նվաճել

ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը Մոսկվայում մեկ ոսկի, մեկ արծաթ և երեք բրոնզ է նվաճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը Մոսկվայում մեդալներ է նվաճել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությունը կազմակերպել էր Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM)։ Առանձնությունն անցկացվել է Մոսկվայում մայիսի 14-ից 20-ը։

Առաջնությանը հրավիրված էին 22 պետության 153 մարզիկ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին 9 մարզիկ:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը: