Փաշինյանը խոսեց խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետի մասին

Վարչապետն ասաց, որ ընտրությունների անցկացման վերջնական ժամկետը կախված է քաղաքական այլ ուժերի հետ քննարկումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում կարող են անցնել աշնանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետն արդեն հայտարարել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կառավարության օրակարգում են։

Դեռ բողոքի շարժման ժամանակ Փաշինյանը ներկայացրել էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», ըստ որի` խորհրդարանը պետք է ցրվի ու ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն։