Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշում է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մոսկվան շարունակում է պահպանել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ունեցած ակտիվ դերը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ:

«Մենք ակտիվ դերակատարություն ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ՝ բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ լինելով»,- հայտարարեց Զախարովան:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ղարաբաղյան թեման քննարկվել է նաև Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ։