Կարենիսի բացառիկ համալիրը Հայաստան կբերի ամբողջ աշխարհի քրիստոնյաներին

Կարենիս գյուղում գտնվող վանական համալիրը Հայաստանի սրբազան վայրերից մեկն է համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. 5-րդ դարի Սրբոց Առաքելոց վանական համալիրը եզակի շինություն է և նոր վայր կդառնա հավատացյալների ուխտագնացության համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարենիսի (Կոտայքի մարզ) գյուղապետ Արման Բաղդասարյանը։

Այսօր Հայաստանի մշակույթի նախարարությունում նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ու Արման Բաղդասարյանը համալիրի վերականգնման աշխատանքները սկսելու մասին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։

Заместитель министра культуры Армении Арев Самуэлян и староста села Каренис Армен Багдасарян подписали соглашение о начале работ по восстановлению церкви Србоц Аракелоц (23 мая 2018). Еревaн

«Համալիրը Կարենիս գյուղի զարդն է։ Այն ընկած է Հրազդան գետի աջ ափին։ 1000 քառակուսի մետր տարածքով շինությունը միակն է տարածաշրջանում, որ կառուցվել է վաղ միջնադարում։ Համալիրի վերակառուցման աշխատանքների համար պահանջվում է մոտ 30 միլիոն դրամ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` եկեղեցին նույնիսկ խղճուկ, կիսաքանդ վիճակում ձգում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ անգամ են եղել այնտեղ։

«19-րդ դարի համալիրին կից դամբարանի գոտում հայտնաբերվել են Մաթևոս և Անդրեաս առաքյալների մասունքները, որոնք հիմա պահվում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանում», — ասաց Բաղդասարյանը։

Фотографии подлежащей востановлению церкви Србоц Аракелоц

Նա վստահ է, որ վերակառուցումից և վերականգնողական աշխատանքներից հետո գյուղն այս համալիրի շնորհիվ կարող է դառնալ Հայաստանի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից մեկը, իսկ համալիրը` քրիստոնյաների ուխտագնացության նոր վայր։

Ըստ ստորագրված համաձայնագրի` մշակույթի նախարարությունը պարտավորվում է համալիրի նախնական տեսքը վերականգնելու գիտահետազոտական աշխատանքներ կատարել։ Բաղդասարյանը հույս ունի, որ եթե գյուղացիների ուժերը և միջոցները չներեն, կգտնվի գործարար կամ մասնավոր անձ, որը պատրաստակամություն կհայտնի ֆինանսավորելու վերակառուցումը։

Այսօր պետության հաշվեկշռում 24 հազար 500 պատմամշակութային հուշարձաններ կան։