Եթե զինվորները հիգիենայի պարագաներ չունենան, թող ծնողները միանգամից հայտնեն. Փաշինյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վստահեցրել է, որ մատակարարման հետ ամեն ինչ կարգին է, բայց Փաշինյանը գիտի, որ սննդի ու հագուստի խնդիրներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ծնողները չպետք է ստիպված լինեն զինվորների համար կենցաղային պարագաներ գնել։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եթե երեխաները զանգեն ծնողներին ու ասեն` այնպիսի բանի կարիք ունեն, որը պետք է բանակը տրամադրեր, պետք է միանգամից դիմել Պաշտպանության նախարարությանը կամ մամուլին` նշելով որտեղ ու ինչ խնդիր է առաջացել։

«Այդ դեպքում մենք պետք է արագ արձագանքենք ու եզրակացություններ անենք», —հավելեց Փաշինյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վստահեցրել է, որ լիովին կարող է հոգալ զինվորների կարիքները, սակայն վարչապետը հավելեց, որ սննդի ու հագուստի որակի առումով խնդիրներ կան։