Ի՞նչ կլինի կուտակային կենսաթոշակների հետ. սպասենք կառավարության ծրագրին

Նախկին ընդդիմադիր նախարարն առաջարկել է կամավոր թողնել կենսաթոշակային կուտակումները։ Քննարկումները կարող են տեղի ունենալ մինչև հունիսի 7-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկումները կշարադրվեն նոր կառավարության ծրագրում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Ժամանակին Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակի դեմ էր պայքարում, իսկ հիմա՞

«Առայժմ ոչինչ չեմ ասի։ Ամեն ինչ պետք է մանրամասն քննարկել, որովհետև մենք գործ ունենք ոչ նոր նախագծի հետ, մեր առջև համակարգ է, որը գործում է արդեն չորս տարի։ Սպասենք կառավարության ծրագրերին։ Մինչ այդ մենք քննարկումներ կանցկացնենք», — հայտարարեց փոխնախարարը։

Կենսաթոշակային համակարգի քննարկումների անհրաժեշտության մասին Facebook-ի իր էջում նախօրեին գրել է սոցապ նախարար Մանե Թանդիլյանը։ Ավելի վաղ նա հանդես էր եկել կուտակային պարտադիր համակարգից հրաժարվելու և կամավորական սկզբունքը պահելու օգտին։

Ինչպես նախկինում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը, կառավարությունը ծրագիրը կներկայացնի հունիսի 7-ին։

2014թ-ի հունիսի 1-ին կուտակային կենսաթոշակային վճարները պարտադիր կարգով սկսել են գանձել պետական ծառայողներից, իսկ 2018թ-ի հուլիսի 1-ից դրանք պետք է վճարեն բոլորը և՛ պետական, և՛մասնավոր հատվածում։