Ե՞րբ կհեռանան անձրևները. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի —Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 23-27-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 23-27-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: